Հենրիխ Մխիթարյանն ամուսնանում է հունիսի 17-ին՝ Վենետիկում

Հայաստանյան հյուրերն այսօր չարտերային չվերթով մեկնել են Վենետիկ

Հայաստանի ազգային հավաքականի ավագ ու Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու գործարար Միքայել Վարդանյանի դստեր` Բեթի Վարդանյանի պսակադրությունը,ըստ լուրերի, տեղի է ունենալու հունիսի 17-ին՝ Իտալիայի Վենետիկ քաղաքում: Լուրերի համաձայն՝ այսօր արդեն հայաստանյան հյուրերը չարտերային չվերթով մեկնելու են Վենետիկ։ Հյուրերի ցանկը, թերևս,դեռևս գաղտնի է պահվում,սակայն հաշվի առնելով երկու կողմի հանրահայտ լինելը, հերթական էլիտար հարսանիքն է սպասվում, հայտնում է hraparak.am-ը: