Շոկոլադե մաֆիններ՝ ֆրանսիական բաղադրատոմսով

Բաղադրիչներ

 

Բաղադրիչներ

1. Շաքարավազ – 60 գ
2. Կակաո – 1 ճ/գ
3. Շոկոլադ – 100 գ
4. Կաթ – 50 մլ
5. Ցորենի ալյուր – 120 գ
6. Փխրեցուցիչ – 1 թ/գ
7. Ձու – 1 հատ
8. Կարագ – 70

Պատրաստման եղանակը

1. Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան:

2. Կաթսայի մեջ լցնել շաքարավազը, կարագը, շոկոլադը (30 գ), կակաոն և կաթը: Զանգվածը հասցնել եռման և վերցնել կրակից:

3. Երբ խառնուրդը սառչի, ավելացնել ձուն և մի փոքր հարել:

4. Լցնել ալյուրը և փխրեցուցիչը, խառնել:

5. Մնացած շոկոլադը մանր կտորների վերածել:

6. Կաղապարների մեջ խմոր լցնել, վրան շոկոլադի կտորներ շաղ տալ:

7. Թխել 25 րոպե: