Հայտնի է Վլադիմիր Պոզների գրքի երեւանյան շնորհանդեսի օրը

Գրքի թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանը տեղեկացրեց, որ ներկա է լինելու նաև հեղինակը

Հայտնի լրագրող, հաղորդավար Վլադիմիր Պոզները ներկա կլինի իր «Հրաժեշտ պատրանքներին» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին, որը տեղի կունենա մայիսի 23-ին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում:Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց գիրքը թարգմանելու նախաձեռնությունը ստանձնած «Օրակուլ» հրատարակչության տնօրեն Ռուբեն Իշխանյանը: Նրա խոսքով` Վլադիմիր Պոզները կլինի բեմում եւ կհաղորդակցվի ընթերցողների հետ:

Գրքի թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանը տեղեկացրեց, որ  ներկա  է լինելու հեղինակի հետ հանդիպմանը: Նա խոստովանեց, որ  քաղաքական թեմաներին չէր անդրադարձել, սակայն այս գրքի թարգմանությունն իր համար դյուրին էր: «Բավականին հետաքրքիր գիրք է»,-նշեց Բախչինյանը: