Այս տարվա առաջին եռամսյակում ամուսնությունների թիվը նախորդ տարվա ցուցանիշին գերազանցել է 5 տոկոսով, իսկ ամուսնալուծությունները նվազել են 17 տոկոսով: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում իր պատոնավարման մեկ տարվա առթիվ մեծ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որտեղ ներկայացնում է 100 փաստ Նոր Հայաստանի մասին:
Լրագրող հարցին, թե ինչ կապ ունի ամուսնությունների վիճակագրությունը իշխանության մեկ տարին ամփոփելու հետ, վարչապետն արձագանքեց, որ այդ ամենի հետ կապ ունի ՀՀ քաղաքացին. «Մենք այս ամենի հետ կապ չունենք: Այս ամենի հետ կապ ունի ՀՀ քաղաքացին: Մեր կապն այն է, որ հավաքագրում ենք, եւ ներկայացնում Ձեզ: Մնացածն անում են քաղաքացիները, այդ թվում՝ լրատվամիջոցները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ այսօր՝ մայիսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում իր պատոնավարման մեկ տարվա առթիվ մեծ մամուլի ասուլիս է հրավիրել:
Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ ասուլիսում կներկայացնի 100 փաստ Նոր Հայաստանի մասին. «Բացառապես փաստերով արձանագրելու համար այն մասշտաբային փոփոխությունները, որ տեղի են ունեցել մեր երկրում»,-ասել էր նա:
0Comments