Այսօր ներկայացել եմ ամբողջությամբ հայկական արտադրության հագուստով

Նոր Հայաստանի մասին 100-րդ փաստը վերաբերում էր հայկական արտադրության հագուստ կրելուն. Նիկոլ Փաշինյան

Վարչապետը եւ նրա ընտանիքի անդամները աշխատում են կրել միայն հայկական հագուստ, քաջալերելով՝ ոլորտի զարգացմանը եւ մասնագետներին: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում իր պատոնավարման մեկ տարվա առթիվ մեծ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց: Նշենք, որ Նոր Հայաստանի մասին 100-րդ փաստը վերաբերում էր հայկական արտադրության հագուստ կրելուն:

«Եվ պատիվ ունեմ ասել, որ այսօր էլ, ես ամբողջությամբ ներկայացել եմ հայկական արտադրության հագուստով: Եվ ասեմ, որ շատ որակյալ ջինսեր կան, շատ լավ արտադրանք կա, այնպես որ խորհուրդ եմ տալիս»,- ասաց Փաշինյանը, եւ նշեց, որ մամուլում այդ կապակցությամբ թյուրիմացություն կա. «Ասվում է, որ միայն հայկական հագուստ էի կրում: Ասեմ, որ այդ հայտարարությունն անելուց առաջ էլ շորեր ունեի, հո չեմ թափելու»,- կատակեց Փաշինյանը:

Նշենք, որ այսօր՝ մայիսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում իր պատոնավարման մեկ տարվա առթիվ մեծ մամուլի ասուլիս է հրավիրել:

Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ ասուլիսում կներկայացնի 100 փաստ Նոր Հայաստանի մասին. «Բացառապես փաստերով արձանագրելու համար այն մասշտաբային փոփոխությունները, որ տեղի են ունեցել մեր երկրում»,-ասել էր նա: