Մեր հայրենիքի ինչ–որ հատվածում կատարված իրադարձությունները բնականաբար ռեզոնանս են առաջացնում մնացած հատվածներում։
Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ խոսելով Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո Արցախում տրամադրությունների մասին։
«Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները իրենց ազդեցությունը թողել են ընկալումների մակարդակում եւ որոշ չափով գործողությունների առումով եւ պետական համակարգում եւ հասարկության մեջ։ Հասարակության մոտ որոշակի ակնկալիքներ ձեւավորվել են, դրանից բխող որոշակի գործողություններ կատարվել են։ Տեղյակ եք, որ անցած տարի ամռանը Արցախում խաղաղ հանրահավաքների տարբեր դեպքեր արձանագրվեցին»,–նշեց նա։
Արցախի ՄԻՊ–ը շեշտեց, որ դրական միտումներ են նկատվում Արցախում, «Այդ մասով բավական դրական միտումներ եղել են, սակայն քանի որ ընտրություններ չեն եղել, չենք կարող արձանագրել ընտրական իրավունքի մասով իրավիճակը, բայց կարծում եմ եւ հույս ունեմ, որ հաջորդ տարի տեղի ունեցող ընտրությունները ավելի լավ պայմաններում կիրականացվեն եւ ավելի լավը կլինեն, քան նախկինները»։
0Comments