Պետերբուրգաբնակ գրող Անդրեյ Աստվածատուրովը դարձել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Նաբոկովի թանգարանի տնօրեն, հաղորդում է «Սանկտ Պետերբուրդ» հեռուստաալիքը՝ վկայակոչելով համալսարանի մամուլի ծառայոությանը:
Գրող, բանասեր եւ գրականագետ Անդրեյ Աստվածատուրովը նոր պարտականությունները ստանձնել է ապրիլի 26-ին: Նա նշել է, որ ՍՊՊՀ-ն ունի անհրաժեշտ ռեսուրսներ թանգարանի զարգացման համար. համալսարանում աշխատում են Նաբոկովի մասնագետներ, ստեղծվել է Վլադիմիր Նաբոկովի ուսումնասիրման համար նոր միջկարգապահական կենտրոն:
Նոր ղեկավարը նախատեսում է թանգարանը Նաբոկովի արվեստն ուսումնասիրողների համար զարգացնել որպես հարթակ համաժողովների եւ սեմինարների համար: Հարթակում գրողները, գիտնականները եւ քննադատները բաց դասախոսություններ եւ հանդիպումներ կանցկացվեն լայն հանրության հետ:
Աստվածատուրովը նշել է, որ պատրաստվում է թանգարանը Սանկտ Պետերբուրգի եւ Ռուսաստանի գրական կյանքի մաս դարձնել:
Թանգարանը գտնվում է Բոլշայա Մորսկայա փողոցի 47 շենքի առաջին հարկում, որը պատկանել է Նաբոկով ընտանիքին նախքան Ռուսաստանից արտագաղթելը:
Անդրեյ Աստվածատովը մասնագիտացել է անգլալեզու գրականության մեջ: Նրա հետաքրքրությունների ոլորտում են անգլիացի եւ ամերիկացի գրողների ստեղծագործությունները:
0Comments