Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր առօրյա կերպարը։
Instagram-ում հրապարակված լուսանկարում Լիան շրջազգեստ է կրում, որը համադրել է սպիտակ բլուզի հետ։ Կերպարն ամբողջացրել են սպորտային կոշիկները, փոքրիկ պայուսակն ու արեւային ակնոցը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարկված լուսանկարը դերասանուհին հետեւյալ կերպ էր մեկնաբանել. «Այսօր «երջանկության» միջազգային օրն է։ Խրախուսիր քեզ մոտ մարդկանց, շշնջա նրանց ականջին, թե որքան են նրանք քեզ պետք, սիրիր նրանց եւ խնամքով վարվիր նրանց հետ, գտիր ժամանակ քեզ համար, որ ասես`«ցավում եմ», «կներես», «խնդրեմ» եւ «շնորհակալ եմ» եւ մնացած բոլոր սեր արտահայտող բառերը, որոնք դու գիտես: Ոչ ոք չի հիշի քեզ քո մտքերի համար: Խնդրիր Աստծուց ուժ եւ իմաստություն, որպեսզի ասես այն, ինչ զգում ես: Ցույց տուր քո ընկերներին, թե ինքան կարեւոր են նրանք քեզ համար: Եթե դու չասես դա այսօր, վաղը կլինի այնպիսին` ինչպիսին, որ երեկ: Եվ եթե դու դա չանես երբեք, ոչինչ իմաստ չի ունենա»։
0Comments