Հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելեւն Instagram-ում հարձակման է ենթարկվել. երկրպագուները ցանկանում են նրա մահը եւ կշտամբում հեռուստատեսությամբ հաղորդման հեռարձակումից հետո, որի առիթը նրա քաղաքացիական կնոջ՝ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի մահվան չորրորդ տարելիցն էր։
«Իմ Instagram-ում իսկական կոլափս է։ Տպավորվող մարդիկ չափից շատ են հեռուստացույց նայել, այժմ չար մեկնաբանություններ են գրում։ Բարու շողեր, իմ սիրելիներ։ Նկատել եմ, որ հետեւորդների կատեգորիա ունեմ, որոնք մեկնաբանություններ են թողնում, ինչպես օրինակ «այրվիր դժոխքում», «սատկիր»։ Իսկ նրանց էջերին նայելիս գրված է «երկու հրաշալի երեխաների սիրող մայր», առկա են կատուների, թխվածքների, ծաղիների լուսանկարներ։ «Տականք...» Դա ծիծաղելի է։ Ինչպիսի հակադրություն։ Հետաքրքիր է՝ նրանց տանեցիները գիտե՞ն՝ ինչով է մայրը զբաղվում ազատ ժամանակ»,- գրել է Դմիտրի Շեպելեւը։
Հեռուստահաղորդավարը հետեւորդներին կոչ է արել «վատ բաներ չգրել», քանի որ «միեւնույնն է չի կարդալու, չի պատասխանելու եւ ոչ ոքի հետ չի վիճելու»։
«Եվ հավատացեք, ես իրավունք ունեմ չխոսելու անձնականի մասին։ Շնորհակալություն նրանց, ովքեր չեն կորցրել առողջ դատողությունը եւ ներեցեք իմ էջում այսպիսի աղբի համար»,- ներողություն է խնդրել Դմիտրի Շեպելեւը։ Հետեւորդները մեկնաբանություններում արտահայտել են իրենց վերաբերմունքը Շեպելեւի գործողությունների վերաբերյալ։ Օգտատերերի մի մասն աջակցել է հեռուստահաղորդավարին, մյուս մասը կոչ է անում Ժաննայի ծնողներին թույլ տալ տեսակցել փոքրիկ Պլատոնի հետ։
«Телепрограмма» հրատարակության տվյալներով՝ կենտրոնական հեռուստաընկերությունների եթերում հայտնվել են հաղորդումներ, որոնց հիմնական լեյտմոտիվն այն էր, որ Շեպելեւը Ժաննա Ֆրիսեկի հարզատներին, այդ թվում երեխայի պապիկին ու տատիկին թույլ չի տալիս տեսակցել Պլատոնին, որն արդեն 6 տարեկան է։
0Comments