Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին իր հակառակորդ Պյոտր Պորոշենկոյին ծնկի է բերել: «Ֆեյսբուքի» իր էջում նման կարծիք է հայտնել Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն:
«Զելենսկին Պորոշենկոյին ծնկի բերեց»,- գրել է Սավչենկոն:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում, Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ, տեղի է ունեցել նախագահի երկու թեկնածուների բանավեճը:
Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 21-ին:
0Comments