Սուրբ Զատկին բոլոր տնային տնտեսուհիները մտածում են, թե ինչպես գեղեցիկ եւ յուրահատուկ կերպով զարդարեն տոնական սեղանը։ Կանանցից շատերն ահռելի գումարներ են ծախսում հատուկ ձեւավորումների, տարբեր ծառայությունների համար, սակայն այդ ամենը մատչելի կերպով կարող է պատրատել յուրաքանչյուրն իր ձեռքերով։ NEWS.am STYLE-ը Ձեզ է ներկայացնում մի քանի հետաքրքիր գաղափար՝ Զատկի սեղանն ավելի գունագեղ դարձնելու համար։
Զատկական սեղանի գեղեցիկ ձեւավորումներից է Կենաց ծառը՝ զարդարված տարատեսակ հավկիթներով: Այն կարելի է պատրաստել ծառի ճյուղերից:
Եթե ձեռքի տակ խոտ չկա, ապա կարող եք հավկիթները ծղոտից զամբյուղի մեջ լցնել, որը կարող եք զարդարել ժապավեններով, գունավոր ժանյակներով եւ հատուկ Զատկի համար արտադրվող փոքրիկ զատիկներով եւ ճուտիկներով:
Ստորեւ ներկայացնում ենք նաեւ մի քանի գաղափար, որոնք կօգնեն զարդարել սեղաը Սուրբ Զատկի շնչով:
0Comments