ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահն իշխանական «տանիք» է փնտրում

Ըստ տարածված լուրերի՝ ՀԷՑ-ի Կարեն Դարբինյանին են պատկանում «Բիգ էներգո», «Ֆուլ հաուզ», «էներուօրքս քորփորեյշնս», «Մարֆրիկ», «Սագամար», «Բալիս», «Սթար լայն» ՍՊ ընկերությունները

«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ տևական ժամանակ է՝ ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանն իշխանություն­ների հետ փորձում է ջերմ հարա­բերություններ ստեղծել, որպեսզի ամեն գնով պահի իր բիզնեսները: 

Իսկ վերջինիս բիզնեսները, ինչ­պես նրան մոտ կանգնած աղբյուր­ներ են ասում. «Բավականին մեծ են, այն աստիճան, որ հասցրել է իր բիզնեսները տարածել անգամ Հա­յաստանի սահմաններից դուրս»: 

Նկատենք, որ ըստ տարածված լուրերի՝ ՀԷՑ-ի Կարեն Դարբինյանին են պատկանում «Բիգ էներգո», «Ֆուլ հաուզ», «էներուօրքս քորփորեյշնս», «Մարֆրիկ», «Սագամար», «Բալիս», «Սթար լայն» ՍՊ ընկերությունները:

Սրանք բո­լորը զբաղված են էլեկտրական ցանցերի համար շինարարական պատվերներ կատարելով: Իսկ թե ինչ պայմաններով և սակագնե­րով՝ դա առանձին խոսակցության թեմա է, որին դեռ կանդրադառ­նանք:

Նշենք նաև, որ Կարեն Դարբինյանի քավորը՝ մոսկվայաբնակ խոշոր գործարար Արմեն Շահազիզյանն է՝ հայտնի «Լուդինգի Արմե­նը»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: