Իրանում մտադիր են ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչներին ներառել «ահաբեկիչների ցուցակ»-ում: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ Իրանը կարող է դիմել այդ քայլին, եթե Վաշինգտոնը իրանական «Հեղափոխական գվարդիա»-ն հայտարարի որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն:
«Եթե «Հեղափոխական գվարդիա»-ն ներառվի ահաբեկչական խմբավորումների ցանկում, ապա մենք ԱՄՆ-ի զինված ուժերը կներառենք ահաբեկիչների ցանկում, որտեղ նրանց կողքին կլինեն նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները»,- հայտարարել է Իրանի ազգային անվտանգության հարցերով խորհրդարանական կոմիտեի ղեկավար Հեշմաթոլա Ֆալահաթպիշեհը:
0Comments