«Մահակներ»՝ ՏԻՄ մարմինների գլխին

Իշխանություններն ուժեղացնում են մարզպետարանները

«Իշխանությունների վերջին շրջանի քայլե­րը հուշում են, որ նրանք հրաժարվել են մարզպետարանների և ընդհանրապես մարզպետների ինստիտուտի հետ կապված իրենց նախկին գաղափարներից: Ընդդիմա­դիր ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն անընդհատ շեշ­տում էին, որ դրանք «պարազիտ հիմնարկ­ներ են», որ «տեղերում սպասարկում են երևանյան իշխանություններին», «ընտրու­թյուններում ձայներ բերողներ են» և հնչեց­նում այլ մեղադրանքներ: Նախկին ընդդիմա­դիրները խոսում էին նաև մարզպետների ինստիտուտի փոփոխման, լիազորությունների կրճատման, ինչպես նաև մարզպետա­րանների աշխատանքի ոչ օգտակար լինելու մասին: Հիմա այդ հարցը, կարծես, օրակար­գից հանվել է, քանի որ առաջին հերթին սե­փական թիմին աշխատանքով ապահովելու խնդիր կա, և ուզում են խուսափել թիմի ներ­սում դժգոհություններից:

Գալով իշխանության՝ Փաշինյանն ու թիմակիցները միանգա­մից հասկացան, որ թիմակիցներին տեղա­կան մարմիններում տեղավորելու հարցն անխուսափելի է: Ավելին՝ «Փաստի» տեղե­կություններով, առաջարկ կա հանդես գալ օրենսդրական փոփոխություններով՝ մարզ­պետներին ու մարզպետարաններին շռայլ լիազորություններով օժտելու համար: Փաս­տորեն, հիմա մարզպետարաններն ավելի շատ են աշխատանքի տեղավորման գործա­կալության գործառույթ իրականացնում, քան նախկինում էր: Դրան գումարած՝ նման օրենսդրական փոփոխության արդյունքում, մարզպետարանները կդառնան յուրատե­սակ մահակներ՝ ընտրովի ՏԻՄ մարմինների գլխին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: