Ականջի հիգիենան կարեւոր է, սակայն այն չպետք է լինի չափազանց հաճախակի, քանի որ ականջում արտադրվող ծծումբն իրականում կատարում է պաշտպանական ֆունկցիա:
Ականջի փայտիկներով ականջները մաքրելիս հիշեք, որ փայտիկի վրայի բամբակը կարող է շերտազատվել եւ մնալ ականջի մեջ:
Բացի այդ, Դուք կարող եք ներս հրել ծծմբային խցանը, վնասել արտաքին լսողական անցումները եւ անգամ թմբկաթաղանթը:
Իսկ ի՞նչ անել
Ականջների հիգիենան անհատական է: Սակայն նորմալ վիճակում ականջի ծծումբը շատ քիչ է արտադրվում, չորանում է եւ ինքն իրեն թափվում, ուստի լրացուցիչ մաքրման կարիք չկա:
Սակայն կան մարդիկ, որոնց մոտ արտաքին լսողական անցուղին նեղ է կամ ականջի մազածածկույթը շատ է, ինչը կարող է խոչընդոտել ծծումբի ելքը: Նման դեպքերում պետք է պարբերաբար այցելել բժիշկի՝ լվացումների նպատակով:
0Comments