Ի՞նչ ուտել մաշկը երիտասարդ պահելու համար

Պարզվում է ՝ կան մթերքի որոշ տեսակներ, որոնք նպաստում են մեր մաշկի երիտասարդացմանը

Երիտասարդ մնալ բոլորն են ցանկանում, բայց տարիները, միեւնույն է, իրենց «սեւ գործն» անում են: Սակայն «մեղքը բարդել» միայն տարիքի վրա, այդքան էլ ճիշտ չէ. չէ՞ որ այն, թե ինչպիսի տեսք ունենք մենք, հաճախ պայմանավորված է լինում մեր կենսակերպով: Օրինակ՝ սննդով:

Պարզվում է ՝ կան մթերքի որոշ տեսակներ, որոնք նպաստում են մեր մաշկի երիտասարդացմանը: Իսկ որո՞նք են դրանք:

Պոլիֆենոլներ

Հզոր անտիօքսիդանտներ են, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ: Իսկ վերջինները, ինչպես հայտնի է, վնասում են օրգանիզմի էական ստրուկտուրաները:

Պոլիֆենոլները պաշտպանում են սիրտ-անոթային եւ նյարդային խնդիրներից, հանդիսանում են պրոֆիլակտիկ միջոց՝ ընդդեմ ուռուցքների չափսերի մեծացման: Ունեն հակավիրուսային էֆեկտ:

Որտեղից ստանալ՝

Սեւ եւ կանաչ թեյ, սոյա, խաղող, հատապտուղներ, կակաո:

Վիտամին C 

Նպաստում է հյուսվածքների, լնդերի, արյունատար անոթների, ոսկորների բջիջների աճին եւ վերականգնմանը:

Օգնում է օրգանիզմին յուրացնել երկաթն ու վիտամիններ A-ն եւ E-ն:

Որտեղից ստանալ՝

Նարինջ, կիտրոն, կաղամբ, քաղցր պղպեղ, կիվի, արքայանարինջ, թուրինջ, բրոկոլի:

B խմբի վիտամիններ 

Պատասխանատու են նյարդային եւ մարսողական համակարգերի նորմալ գործունեության համար, բարձրացնում են սթրեսակայունության մակարդակը, օգնում են կայունացնել արյան մեջ շաքարի մակարդակը, պաշտպանում են իմունային համակարգը:

Որտեղից ստանալ՝

Ձուկ, կաթնամթերք, լոբազգիներ, ընկուզեղեն, բանան, սպանախ, հավ:

Օմեգա 3 

Պահում է մաշկը երիտասարդ եւ առողջ, կարգավորում է խոլեստերինի մակարդակը, լավացնում սրտի աշխատանքը, նվազեցնում մաշկի քաղցկեղի առաջացման ռիսկը:

Որտեղից ստանալ՝

Ծովամթերք, ընկուզեղեն, ավոկադո, կանաչ բանջարեղեն:

Մագնեզիում 

Մասնակցում է կոլագենի սինթեզին, որը պատասխանատու է մաշկի էլաստիկության համար:

Բարենպաստ ազդեցություն ունի ոսկրերի աճի համար, կոորդինացնում է սրտի ռիթմը, նվազեցնում է բարձր զարկերակային ճնշումը:

Որտեղից ստանալ՝

Քունջութ, նուշ, դդմի կորիզ, ընկույզ, սապանխ, գետնանուշ, լոբի, արեւածաղկի սերմեր:

Վիտամին А

Ապահովում է մաշկի եւ մազերի գեղեցկությունն ու առողջությունը, նպաստում տեսողության պահպանմանը, լավացնում իմունային համակարգի աշխատանքը:

Որտեղից ստանալ՝

Գազար, դդում, ձու, պանիր, ծիրան, լոլիկ:

Վիտամին Е

Պաշտպանում է օրգանիզմը տոքսինների վնասակար ազդեցությունից: Լավացնում է հյուսվածքների ռեգեներացիան, պաշտպանում է մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

Որտեղից ստանալ՝

Հազարի տերեւներ, սպանախ, հնդկաձավար, սերուցքային կարագ, ընկուզեղեն:

 

Աղբյուրը՝ doctors.am