Սփյուռքից ավելի մեծ արտագաղթ կա, քան Հայաստանից. Նիկոլ Փաշինյան

Մանրամասներ
նիկոլ

«Վերջերս խոսել եմ այդ մասին, որ սփյուռքից ավելի մեծ արտագաղթ կա, քան Հայաստանի Հանրապետությունից»։ Այս մասին շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Մարդին ինձ ասում են՝ սփյուռքից արտագաղթը ո՞րն է։ Սփյուռքից արտագաղթն այն է, երբ մարդը լինելով ծագումով հայ, հայերեն չի խոսում, չի կարդում, հայկական ավանդույթներով չի ապրում։ Մի X պահի, թեկուզ ազգանունը պահպանում է, բայց իրեն չի ասոցացնում հայ ազգի հետ, դա արտագաղթ է։ ՀՀ–ում երբեք այդքան մեծ արտագաղթ չի եղել, որքան կա հիմա սփյուռքում»,–ասել է նա։

Փաշինյանի խոսքով, պետք է արձանագրել, որ մոտ հիսուն տարի առաջ սփյուռքի 90 տոկոսը ազգային կազմակերպություններից որևէ մեկի հետ փոխկապակցված էր։

«Դրանք կլինեին կուսակցությունները, Հայ առաքելական եկեղեցին, Հայ բարեգործական ընդհանուր միությունը և բազմաթիվ այլ կազմակերպություններ։ Այսօր այսօր սփյուռքի 90 տոկոսն այդ կազմակերպություններից որևէ մեկի հետ կապված չէ։ Մենք կորցնում ենք սփյուռքը, այն փրկելու միակ եղանակը Հայաստանի Հանրապետությունն է, և այն, որ մարդիկ ՀՀ–ն ասոցացնեն հայրենիքի հետ, հակառակ դեպքում մենք սփյուռք չենք ունենա։ Ինձ համար շոկ է եղել, երբ սփյուռքահայի հետ խոսել եմ, նա ասել է հայրենիք, և ես հասկացել եմ, որ նա Լիբանանն ու Բեյրութը նկատի ունի»,–նշել է Նիկոլ Փաշինյանը։