Հյուրանոցների համարներ ենք ամրագրել, մի քանի տասնյակ հազար․ Փաշինյան

Մանրամասներ
նիկոլ փաշինյան

Տարբեր սցենարներ ենք քննարկել, թե ինչ կարող է լինել, որ խումբը կարող է գալ եւ այլն: Այս մասին իր ուղերձում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՂ-ում հաստատված հումանիտար իրավիճակին:

«Հյուրանոցների համարներ ենք, ընդհուպ, ամրագրել, կեցավայրեր ենք նախապատրաստել մի քանի տասնյակ հազար: Սա արվել է այս շաբաթվա սկզբին»,-ասաց նա:

Նա ընդգծեց, որ իր նախորդ ելույթներում անընդհատ Ադրբեջանին մեղադրել է, որ ԼՂ-ն էթնիկ զտումների է փորձում ենթարկել. «Հիմա, երբ վերլուծում եմ իրավիճակը, տպավորություն եմ ստանում, որ ուժեր կան, որոնք ուզում են ԼՂ-ն էթնիկ զտումների Ադրբեջանի պլանն իրականացնել, այնպես, որ Ադրբեջանը մեղադրվելու որեւէթ առիթ չունենա: Ասի՝ տեսեք, Հայաստանը, Հայաստանի հանրությունը, ԼՂ-ի հայությունը իրենք որոշեցին, որ ԼՂ-ում ոչ մի հայ չպետք է մնա եւ դուրս եկան: Սա շատ վտանգավոր խոսույթ է: Բայց մյուս կողմից ԼՂ-ի մեր հայրենակիցների անվտանգ տեղում գտնվելը եւ ապրելը մեր պարտականությունների մեջ է»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն իրեն զեկուցել է, որ Հայաստանում շուրջ 40 հազար ընտանիք տեղավորելու նախապատրաստական աշխատանքներ ենք տարել. «Մենք սրա մասին չենք ուզում ասել, որովհետեւ մենք կարծում ենք, որ ԼՂ-ի հայերը պետք է ապրեն իրենց տներում, իրենց հայրենիքում արժանապատիվ, անվտանգ պայմաններում: Հիմա այս պահին մեր գնահատականն այն է, որ ԼՂ քաղաքացիական բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա: