Անտոնելա Ռոկուցոն՝ Լիոնել Մեսսիի կինը, ով վերջերս դարձել է Adidas-ի պաշտոնական դեմքը, Grazia ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ ստիպված է եղել հրաժարվել իր երազանքից՝ հանուն իր ամուսնու։ Ռոկուցոն նշել է, որ ստիված է եղել թողնել ուսումը՝ Արգենտինայից Բարսելոնա տեղափոխվելու համար։
Անտոնելան երազել է դառնալ ատամնաբույժ և սովորել է տեղի արգենտինական համալսարանում։ Նա կանգնած է եղել ընտրության առաջ: Որոշումը կայացվել է հօգուտ Լեոյի։
Անտոնելան և Լեոն միասին են արդեն մոտ 20 տարի։ Նրանք ծանոթ են դեռ մանկուց, իսկ հարաբերությունները սկսվել են դեռևս դեռահաս տարիքում և այդ ժամանակից ի վեր նրանք անբաժան են։
0Comments