Այսօր երեկոյան ՔՊ խմբակցությունը կքննարկի Հովիկ Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հարցը

Մանրամասներ
քպ

NEWS.am-ի տեղեկություններով այսօր երեկոյան ՔՊ խմբակցության նիստ է կայանալու:

Թեեւ ՔՊ-ական պատգամավորները NEWS.am-ի թղթակցի հետ չեն ցանկացել հստակեցնել, թե ինչ հարցեր են քննարկելու, սակայն ըստ տարածված տեղեկությունների, ի թիվս այլոց, քննարկվելու է նաեւ Հովիկ Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հարցը:

ՔՊ-ականները այս տեղեկությունը եւս չեն հաստատել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին եւ Հովիկ Աղազարյանին «խնդրել էր» վայր դնել մանդատը: Նարեկ Զեյնալյանն արդեն դիմումը գրել է, իսկ Հովիկ Աղազարյանը դիմադրում է: