«Հայաստանի ռազմականացման մրցավազքի քաղաքականությունը վտանգ է ներկայացնում». Ալիև

Մանրամասներ
ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ավգուստ Պֆլյուգերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարել է, թե իբր «Հայաստանը վարում է ռազմականացման և սպառազինությունների մրցավազքի քաղաքականություն, որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար»։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

Նա ևս մեկ անգամ պնդել է, թե խաղաղության պայմանագրի ստորագրման համար կարևոր է «ՀՀ Սահմանադրության մեջ վերջ դնել Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներին»: