Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հրաժարական է ներկայացրել, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում մարդիկ բողոքի ցույց են անցկացրել խորհրդարանի և նախագահական նստավայրի մոտ՝ ընդդեմ Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի կնքման։
Սկզբում ցուցարարները բեռնատարով կոտրել են խորհրդարանի շենքի դարպասներն ու ներխուժել, ապա շրջափակել են նախագահականը և կրկին կոտրել դարպասները: Ցուցարարները պահանջել են նախագահի անհապաղ հրաժարականը:
Նրանք ձվեր ու շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, որոնք իրենց հերթին ծխային ռումբեր են օգտագործել։ Խորհրդարանի մոտ կրակոցներ են հնչել. բողոքի ակցիայի ժամանակ տուժել է ութ մարդ:
0Comments