Ինչպես եւ պետք էր սպասել, ՄԱԿ-ի СОР 29 խոշոր միջոցառման անցկացումը Բաքվում Ադրբեջանի իշխանություններն ընկալել են որպես Լեռնային Ղարաբաղի եւ մարդկայնության դեմ հանցագործությունների անվերապահ աջակցություն։
«Ադրբեջանին հնարավորություն է ընձեռվել ընդունել СОР 29-ը մոտ 200 երկրների միաձայն որոշմամբ։ Դա մեր երկրի հանդեպ հարգանքի նշան է եւ նշանակում է մեր ակտիվ դերի գնահատում միջազգային ասպարեզում»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նոյեմբերի 12-ին, ելույթ ունենալով СОР 29 գագաթաժողովի բացման արարողությանը Բաքվում։
Արարողությանը ներկա է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, որը խիստ անհանգստացած է կլիմայական փոփոխություններով։ Հատուկ գլխավոր քարտուղարի ականջների համար Ալիեւը հայտնել է հետեւյալը. «Չորս տարի առաջ մենք տոնեցինք պատմական հաղթանակը երկրորդ ղարաբաղյան պատերազմում։ Մեկ տարի առաջ մենք լիովին վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը ՄԱԿ Կանոնադրության, միջազգային իրավունքի եւ ՄԱԿ ԱԽ բանաձեւերի համապատասխան,, որոնք 30 տարի մնում էին թղթի վրա։ Մենք ինքներս կատարեցինք այդ բանաձեւերը։ Վերականգնեցինք միջազգային իրավունքը, արդարությունը եւ վերջ դրեցինք հայկական օկուպացիային»։
Եվ քանի որ Ադրբեջանը ոչ էկոլոգիական ածխաջրածինների խոշոր մատակարար է, Գուտերիշը եւ Բաքու եկած քաղաքական ողջ բոմոնդը հանգիստ նայում են, թե ինչպես է Ալիեւը ամբիոնից օկուպացիան «ազատագրում» անվանում, իսկ էթնիկ զտումները՝ «արդարություն»։
0Comments