Իրական վտանգ կա՞ Բալայանի հասցեին Ադրբեջանի դեսպանի սպառնալիքից. պարզաբանում է ԱՀԾ–ն

Մանրամասներ
քպ

ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան մեկնաբանել է` արդյոք ԵՄ–ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին իրական վտանգ սպառնում է Ադրբեջանի ներկայացուցչի սպառնալիքներից հետո։

Նշենք, որ նոյեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը սպառնացել է սպանել Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ–ում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանին։ Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի դեսպանատան կազմակերպած ընդունելության ժամանակ։ Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հաստատել էր, որ Բալայանի հասցեին սպառնալիքներ և վիրավորանքներ են եղել։

ԱԳ մյուս փոխնախարար Վահան Կոստանյանն էլ ընդգծել էր, որ Բալայանի մասնակցությունը Թուրքիայի ազգանին տոնին նվիրված ընդունելությանը համաձայնեցված է եղել ՀՀ ԱԳՆ–ի հետ։

«Ծառայությունն իր լիազորությունների շրջանակում մասնակցում է Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց, այդ թվում դիվանագետների նկատմամբ անվտանգության ռիսկերի գնահատման և ըստ արդյունքների` անհրաժեշտ միջոցների ձեռնարկմանը միտված տարբեր իրավասու մարմինների աշխատանքներին»,– նշվում է ԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանի պատասխանում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։