Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 31-ի նիստում հաստատել է ՀՀ-ում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը և ցանկում ներառված ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը։
Որոշման նախագծով առաջարկվում է հաստատել թեյի, սուրճի, դեղերի, ներկանյութերի, օծանելիքի և մի շարք այլ ապրանքների` հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման փորձնական ծրագիրը։
Նախագծի իրականացումը հանգեցնելու է հետևյալը արդյունքների՝
պետական բյուջեի ծախսերի կրճատում,
հայկական արտահանողների կողմից ԵԱՏՄ այլ երկրների օպերատորներին դրոշմապիտակների համար վճարվելիք գումարը այսուհետ կվճարվի հայկական տնտեսավարողներին և իր դրական ազդեցությունը կունենա ՀՀ տնտեսության վրա,
տեսանելի հեռանկարում ունենալ մեկ դրոշմապիտակիձև ամբողջ ԵԱՏՄ-ի համար, ինչը զգալիորեն կպարզեցնի ապրանքների արտադրման գործընթացը,
համակարգի ինտեգրումը համապատասխան պետական մարմինների հետ կապահովի ապրանքների շրջանառության ամբողջ ցիկլի վերահսկումը՝ արտադրությունից /կամ ներմուծումից/ մինչև սպառում,
ապրանքների նույնականացում և հետևաբար շրջանառության վերահսկում մինչև մեկ հատի ճշտությամբ,
ապրանքների իսկության վերահսկում հանրության կողմից՝ հատուկ բջջային հավելվածի միջոցով։
Դրոշմավորման նոր համակարգի ներդրման արդյունքում ակնկալվում է բյուջեի ծախսերի կրճատում և հարկային մուտքերի աճ։
0Comments