Ադրբեջանցի վանդալները օկուպացված Արցախում ոչնչացրել են պատերազմների զոհերի հիշատակի հուշարձանը

Մանրամասներ
արցախ

Արցախի բռնազավթումից հետո Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել Արցախյան ազատագրական պայքարի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրները։ Ահազանգում է Գեղարդ հիմնադրամը։ 

Վանդալիզմի հերթական զոհ է դարձել Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի՝ Արցախյան և Հայրենական մեծ պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։

Հատկանշական է, որ ադրբեջանցիները հատկապես թիրախավորում են հայ ժողովրդի հաղթանակները խորհրդանշող հուշարձաններն ու ազգային հերոսների արձանները։ Ադրբեջանի հիմնական նպատակն է Արցախի ողջ տարածքը «մաքրել» հայկական ինքնությունից և մշակույթից։