Բեյրութ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 870 մարդ

Մանրամասներ
օդանավակայան

Սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 20-ը Բեյրութ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 870 մարդ, Հայաստանից մեկնել՝ 470-ը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետին առընթեր սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Իսրայել-Լիբանան առճակատմանը։

Նրա խոսքով՝ հակամարտության սրացման առաջին օրից իրենք հետևում են զարգացումներին և փորձում հասկանալ լիբանանահայ համայնքում առկա տրամադրվածությունները։

«Վերջին զարգացումներն իհարկե լարվածություն են առաջացրել համայնքում, բայց չի հասել այն մակարդակին, որ մարդիկ տրամադրվեն հապճեպ երկիրը լքելու։ Բեյրութը լքելու, Հայաստան գալու մտադրություններ համայնքում դեռ չկան։ Մարդիկ ապրում են իրենց ռեժիմով, որն ի սկզբանե լավը չի եղել՝ անկայուն էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, տնտեսական խորագույն ճգնաժամ, բայց նաև այն հույսով, որ լավ կլինի»,-ասաց Սինյանյանը։

Նա նշել է, որ չկա հստակ տեղեկություն, թե Հայաստան ժամանած, այնուհետև այստեղից դուրս եկած քաղաքացիները վերադարձել են Լիբանա՞ն, թե՞ մեկնել այլ երկրներ, քանի որ չեն կարող անհատապես հետևել մարդկանց տեղաշարժին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։