«Ականջներ ծամող» ավագանու անդամը պաշտոնյայի դուստր է, պատգամավորի քույր

Վարդանյանի հայրը` Գևորգ Վարդանյանը, ով հայտնի է եղել Ժոկո մականունով, 1993-ին եղել է ՀՀ նախկին պետնախարար

Երևանի ավագանու Իմ քայլը խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը, ով իր էջում սպառնում էր ականջներ ծամել, պաշտոնյաների ընտանիքից է: Այս մասին հայտնում է Tert.am-ը:

Վարդանյանի հայրը` Գևորգ Վարդանյանը, ով հայտնի է եղել Ժոկո մականունով, 1993-ին եղել է ՀՀ նախկին պետնախարար, 1995-1998թթ.ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, 1998-2000թթ՝ բնապահպանության նախարար:

Ծովինար

Լուսանկարում Ծովինար Վարդանյանն է:

Նուարդ Վարդանյանի քույրը՝ Ծովինար Վարդանյանը, ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր է: