Չի հանդուրժելու. Ռուբեն Հակոբյանը վիրավորել է Ալեն Սիմոնյանին․ մանրամասներ՝ ԱԺ-ում տեղի ունեցած քաշքշուկից

Մանրամասներ
աժ

Հարգելի գործընկերներ, ի պատասխան ԱԺ-ում քիչ առաջ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ձեր հարցումների, տեղեկացնում եմ, որ խորհրդարանական լսումների մասնակից Ռուբեն Հակոբյանը ԱԺ շենքից դուրս է բերվել ՀՀ ԱԺ նախագահի հանդեպ թույլ տված անձնական վիրավորական արտահայտությունների, ԱԺ-ն որպես ինստիտուտ անարգելու ու երկրի օրենսդրական մարմնում ցուցաբերած լկտի պահվածքի համար, գրում է ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը։

«Նման պահվածքը երբեք չի հանդուրժվել, չի հանդուրժելու նաև ապագայում ու որևէ դեպքում չի մնալու անարձագանք», - գրել է նա։