Պորտուգալիայի ազգային հավաքականի 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ազգերի լիգայի խաղարկության 3-րդ տուրի՝ Լեհաստանի ընտրանու դեմ խաղում խփած գոլի, ինչպես նաև տարած հաղթանակի շնորհիվ կարողացել է հատել ընտրանու պաշտոնական խաղերում տարած 100 հաղթանակի շեմը։ Այս մասին տեղեկացնում է Stats Foot-ը։
Ռոնալդուն գոլ խփեց 37-րդ րոպեին և փոխարինվեց 63-րդ րոպեին։ Վերջինս իր նորամուտը Պորտուգալիայի հավաքականում նշել է 2003 թվականին։ Նա մասնակցել է 212 հանդիպման՝ դառնալով 132 գոլի և 45 գոլային փոխանցման հեղինակ։
Ազգերի լիգայի խմբային փուլի երեք տուրերից հետո Պորտուգալիան վաստակել է 9 միավոր և զբաղեցնում է առաջին տեղը A լիգայի 1-ին խմբում։
Աղբյուրը՝ ArmSport.am
0Comments