Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը աճուկի վնասվածք է ստացել։ «Լեչեի» դեմ Իտալիայի առաջնության 6-րդ տուրի խաղում Մխիթարյանը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ, իսկ 87-րդ րոպեին փոխարինվել վնասվածքի պատճառով։ «Ռոման» հաղթել է 1։0 հաշվով։
Սեպտեմբերի 30-ին Մխիթարյանը կանցնի բուժզննում, որից հետո պարզ կդառնա վնասվածքի ծանրության աստիճանը, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
«Ռոման» հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 6-ին՝ Իտալիայի առաջնության 7-րդ տուրում ընդունելով «Կալյարիին»։
0Comments