«Հեզբոլլահի» հետախուզության ղեկավարը ծանր վիճակում է. Sky

Մանրամասներ
իսրայել

Շիական «Հեզբոլլահ» կազմակերպության հետախուզության ղեկավար Վաֆիկ Սաֆան վիրավորվել և հիվանդանոց է տեղափոխվել հինգշաբթի Բեյրութի կենտրոնում իսրայելական ավիահարվածից հետո։ Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն։

Հեռուստաալիքի վկայակոչված բժշկական աղբյուրների համաձայն՝ հատուկ ծառայության պետը «ծանր վիրավոր է և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում»։

Սաֆան մտերիմ էր սեպտեմբերի 27-ին սպանված «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Շեյխ Հասան Նասրալլահի հետ և կարևոր միջնորդական առաքելություններ էր իրականացնում Լիբանանի ներսում և դրսում։ 2019 թվականին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Սաֆային ներառել է «սև ցուցակում» զենքի և թմրանյութերի մաքսանենգության մեջ ներգրավված լինելու համար:

Հոկտեմբերի 10-ին Al Mayadeen հեռուստաալիքը, հղում անելով շիա կազմակերպության աղբյուրին, հայտնել է, որ հետախուզական ծառայության ղեկավարը ողջ է մնացել իսրայելական հարձակումից։ Նրա տեղեկություններով՝ «Վաֆիկ Սաֆայի դեմ մահափորձը ձախողվել է, նա փախել է»։