Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը դեռ չեն նախատեսում եռակողմ հանդիպում անցկացնել Բաքվի և Երևանի միջև հակամարտությունը լուծելու համար, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Ոչ, մենք համաձայնության չենք եկել եռակողմ հանդիպման մասին։ Նման գաղափար կար, բայց մեկի կողմից չաջակցվեց»,-ասել է նա։
Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանը դեմ չի եղել այս ձեւաչափին։
0Comments