Իսրայելը տեղեկացրել է «Հեզբոլլահի» առաջնորդի դստեր զոհվելու մասին Բեյրութին հասցված հարվածի ժամանակ

Մանրամասներ
Զայնաբ Նասրալա

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալայի դուստրը՝ Զայնաբ Նասրալան, ենթադրաբար զոհվել է ուրբաթ Բեյրութի հարավային արվարձանին հասցված իսրայելական ավիահարվածի հետեւանքով։

Նրա զոհվելու մասին տեղեկացրել է իսրայելական 12-րդ ալիքը, թեեւ պաշտոնական հաստատում «Հեզբոլլահից» կամ Լիբանանի իշխանություններից չի ստացվել։

Զայնաբը, որը հայտնի է «Հեզբոլլահին» իր հավատարմությամբ, ավելի վաղ հրապարակայնորեն պատմել էր եղբոր՝ Հադիի մահվան մասին, որն սպանվել էր իսայելական զորքերի կողմից 1997թ.։

Հիշեցնենք, որ Իսրայելը նաեւ ենթադրում է, որ զոհվել է ինքը՝ Հասան Նասրալան, բայց իրանական Tasnim ԶԼՄ-ն, հղում կատարելով իր աղբյուրներին, հերքել է այս տեղեկությունը։