Մայիսի 29-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիայի Հանրապետություն։
Այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Հայտարարության համաձայն՝ այցը տեղի է ունենում Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Յաշար Գյուլերի հրավերով, նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ, ինչպես նաև ռազմական լայնածավալ վարժանքներ, որին մասնակցում են նաև Ադրբեջանի բանակի զինծառայողները
0Comments