Փաշինյանը Արցախի ղեկավարներին Բաքվի ագրեսիայից րոպեներ առաջ ասել է, որ դուք ձեր գլխի ճարը տեսեք

Մանրամասներ
իրավիճակ

Մենք խանգարում ենք այս իշխանությանը պայմանավորվածությունների իրագործման հարցում, վախենում են, որ ճշմարտությունը ջրի երես դուրս գա, դրա համար ցանկանում են մեզ լռեցնել, բայց պետք է պատմենք իրականությունը։ Արցախի իշխանությունը ցույց տվեց, որ չի վախենում Փաշինյանի բռնաճնշումներից, այսքան ժամանակ լռում էին, որպեսզի ՀՀ-ում խառնաշփոթ չլինի, բայց այս իշխանությունը կարմիր գիծ չունի, դրա համար պետք է խոսել իրականության մասին։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱՀ «Արդարություն» խմբակցության պատգամավոր, «Արդարություն և վերադարձ» ՀԿ նախագահ Մետաքսե Հակոբյանը։

Անդրադառնալով իշխանության պնդումներին, թե ժամեր առաջ են իմացել, որ Արցախի ղեկավարությունը պատրաստվում է հայտարարություն ստորագրել, պատգամավորը ասաց, որ երբ տեղեկացվել են Բաքվի պահանջի մասին, անմիջապես Փաշինյանի հետ կապ են հաստատել։ «Արցախի ղեկավարությունը որևէ քայլ առանց Փաշինյանի իմացության չի արել, Սամվել Շահրամանյանն ավելի մանրամասն կարող է պատմել։ Բաքվի պահանջից հետո անմիջապես Փաշինյանը տեղեկացվել է, բայց ինքը պատասխանել է՝ մեզ մի' խառնեք, մենք գործ չունենք, ձեր խնդիրները լուծե'ք, ձեր գլխի ճարը տեսե'ք, դրա համար է Սամվել Շահրամանյանն ասում, որ մեզ թողել էին մենակ»,- ընդգծեց բանախոսը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում: