Թեեւ մինչ այժմ համաձայնեցվել են Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի բազմաթիվ դրույթներ, այսինքն՝ մոտ 80%, որոշ դրույթների շուրջ համաձայնությունը դեռ հնարավոր չէ։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Սակայն դա չի նշանակում, որ համաձայնագիրը պետք է ստորագրվի, ինչպես առաջարկում էր հայկական կողմը, նախագծից չհամաձայնեցված դրույթները հանելով։ Սա չի կարելի ընդունելի համարել»,- նշել են նրանք։
Ադրբեջանը մեղադրել է Հայաստանին «Մինսկի խմբի աշխատանքը վերականգնելու» փորձի մեջ և կրկին պահանջել է փոխել Սահմանադրությունը։
0Comments