Բաքուն ապատեղեկատվություն է տարածում, իբր թե Հայաստանը հրադադարը խախտում է, ամբողջ աշխարհը հասկանում է, որ Հայաստանը չի ցանկանում հարձակվել Ադրբեջանի վրա։ Բաքուն ապատեղեկատվությունը տարածում է իր բնակիչների համար, նրանց նախապատրաստում է ակտիվ գործողությունների։
Նրանք ցանկացած պահի կարող են հարձակման դիմել՝ թքած ունենալով բոլորի հորդորների վրա։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «ՈՄԱ»-ի հիմնադիր նախագահ Վովա Վարդանովը։
Վարդանովի համոզմամբ, Բաքուն իր ձեռքերը շղթայող ոչ մի թուղթ չի ստորագրելու, եթե ստորագրի էլ, զուգարանի թղթի արժեք է դա ունենալու։
Խոսելով Սյունիքի ճանապարհի մասին, բանախոսը ընդգծեց, որ Իրանի հետ պետք է հարաբերությունները լավացնել, օգտվել Սյունիքի հետ կապված նրանց դիրքորոշումից, նրանք գիտեն, որ Սյունիքի ճանապարհը պարան է լինելու իրենց վզին։ Սյունիքն էլ տանք, հանգիստ չենք ապրելու, թուրքի պատերազմը հայության դեմ է»,- ընդգծեց Վարդանովը:
Հերմինե Միքայելյան
0Comments