Ցուլը ճաշի գդալով շոկոլադե կրեմ է ուտում, Կարիճը փորձում է զուգարանի դուռը կոտրել․ 12-ը՝ միևնույն տանիքի տակ

Մանրամասներ
հորոսկոպ

Առավոտ… Մինչ Այծեղջյուրը միացնում է բոյլերը՝ հոսանք խնայելու համար, Կշեռքներն ու Առյուծը պայքարում են հայելու դիմաց տեղ ունենալու համար։ Երկվորյակները զբաղված են իրենց իրերի փնտրտուքով, իսկ Ձկները դեռ չեն արթնացել…

Հենց այդ պահին Կույսը թարմ մրգերից հյութ է քամում։

Ձեր դատին ենք ներկայացնում հումորային պատում այն մասին, թե ինչպիսին կլիներ առավոտն այն տանը, ուր միևնույն տանիքի տակ ապրում են Կենդանակերպի բոլոր նշանների ներկայացուցիչները։

6։00- Կույսն արթնանում է, լվանում լոգարանը լոգանք ընդունելուց առաջ։ Մաքրելով ատամները՝ նա իր ատամի խոզանակը դնում է տուփի մեջ ու թաքցնում մնացածներից։

6։15- Արթնանում է Այծեղջյուրը ու միացնում բոյլերը։ Նա խնայում է էլեկտրաէներգիան։

6։30- Հայելու առջև կանգնած՝ Կշեռքներն ու Առյուծը միմյանց ձեռքից խլում են մազերի գելը ու ձեռքի քսուքը։

6։40– Ցուլը ճաշի գդալով շոկոլադե կրեմ է ուտում։

6։45- Արթնանում է Աղեղնավորը ու կրկին միացնում բոյլերը։

7։00- Խեցգետինը բուտերբրոդներ է պատրաստում, մինչ Կույսը մրգահյութ է պատրաստում։ Երկվորյակը նախկինի պես պառկած է մահճակալին՝ հեռախոսով ստուգելով էլեկտրոնային փոստն ու բոլոր սոցիալական ցանցերը։

7։05- Կարիճը փորձում է զուգարանի դուռը կոտրել։ Մինչև հոգու խորքը վիրավորված Կշեռքը դուրս է գալիս այնտեղից՝ ձեռքում պահած գեղարարական պարագաների տուփը։

7։10- Արթնանում է Խոյն ու միացնում վայրկենաչափը։

7։11- Արդեն հագնված Խոյը լոգանք ընդունելուց հետո վազում է աստիճաններով։ Անջատում է վայրկենաչափը։

7։15-  Ցուլը տարայի տակից քերում է շոկոլադե կրեմի մնացորդները. վերջ, այն այլևս չկա։

7։20- Կշեռքն ու Առյուծը շարունակում են հայելու համար իրենց պայքարը։ Վերջին գնահատականն իրենց արտաքինի վերաբերյալ, և նրանք լքում են տունը։

7։30- Ջրհոսը սառը ցնցուղ է ընդունում, իսկ Այծեղջյուրը կրկին միացնում է բոյլերը։

7։40- Բոլորը տնից դուրս են գալիս։

7։45- Երկվորյակները հետ են գալիս իրենց երեք հեռախոսներից մեկի հետևից։

7։50- Երկվորյակները կրկին վերադառնում են, այս անգամ արդեն՝ դրամապանակի հետևից։

8։00- Արթնանալով՝ Ձկները հասկանում են, որ փակված են բնակարանում ու մնացել են առանց բանալիների։