Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացումը Ռուսաստանի Կուրսկի ուղղությամբ կասեցվել է. ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ

Մանրամասներ
կուրսկ

Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումների առաջխաղացումը Ռուսաստանի խորքում Կուրսկի ուղղությամբ կասեցվել է, ըստ ТАСС-ի՝ դրա մասին հայտարարել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:

«Սահմանապահ ստորաբաժանումների սահմանապահների և ուժեղացված ստորաբաժանումների, ավիահարվածների, հրթիռային ուժերի և հրետանու կրակի գործողություններով հակառակորդի առաջխաղացումը դեպի Ռուսաստանի Դաշնության տարածք Կուրսկի ուղղությամբ կասեցվել են»,- ուժային կառույցների, պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի և ԱԴԾ ղեկավարների հանդիպման ժամանակ զեկուցել է Գերասիմովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։