Telegram-ում նոր գործառույթներ են ավելացել

Մանրամասներ
տելեգրամ

Telegram-ը թողարկել է Android-ի համար մեսենջերի նոր բետա տարբերակ՝ բազմաթիվ նոր գործառույթներով, որոնք շուտով կհայտնվեն հավելվածի հիմնական տարբերակում։

Հիմնական փոփոխություններից մեկը, ըստ news.am-ի, կլինի մինի հավելվածների կատալոգի հայտնվելը: Այսուհետ որոնման մեջ կլինի մինի հավելվածների նոր ներդիր, որտեղ օգտատերերը կարող են որոնել վեբ-հավելվածներ և խաղեր՝ ըստ դրանց անունների, ինչպես նաև տեսնել նախկինում գործարկված և հայտնի մինի հավելվածները։

Telegram-ում վերջերս գործարկված ներկառուցված դիտարկիչը նույնպես թարմացում կստանա՝ մի շարք նոր գործառույթներով։ Օգտատերերը կկարողանան միաժամանակ բացել մի քանի էջ և անցումներ անել դրանց միջև, դիտել պատմությունը, ստեղծել էջանիշներ և կառավարել քեշը և cooky ֆայլերը: Բացի դրանից՝ հասանելի կլինի որոնման համակարգը փոխելու հնարավորությունը։

Օգտատերերը նաև հնարավորություն կունենան եղանակի թեմայով սթիքեր տեղադրել Stories բաժնում, որը ցույց կտա ընթացիկ ջերմաստիճանը, ինչպես նաև ընտրել իրենց պրոֆիլում Stories-ի համար նախատեսված շապիկներ և որպես շապիկ օգտագործել նույն տեսանյութի որևէ կադր։