2021 թվականից ամեն առիթի ասել ենք, որ Ադրբեջանը խաղաղության չի գնում, այլ փուլային մարտավարությամբ Հայաստանի դեֆորմացիայի և ի վերջո զավթման։
Երեկ Հեյդարի տղեն նոր նախապայման է առաջ բերել ի թիվս` Սահմանադրության փոփոխության, միջանցքի, միջազգային դատարաններից Հայաստանի կողմից հարուցված հայցերից հրաժարման, կա անգամ այսպես կոչված Հայաստանից հեռացած ադրբեջանցիների վերադարձի մասին։
Վստահորեն պնդում եմ, որ եթե նույնիսկ Հայաստանի իշխանությունները որոշեն Հայաստանը վերջնականապես կործանելու գնով բավարարել Հեյդարի տղու պահանջները, դրանք չեն ավարտվելու այլ ամեն անգամ նոր պահանջ է առաջ գալու։
Խաղաղություն չի լինի, իսկ եթե լինի, ապա միայն Հայաստանի անվերապահ կապիտույացիայի գնով...
Կարող եմ խաբել ու ասել, որ ամեն ինչ լավ է լինելու, բայց իրողությունները սրանք են, և միայն համազգային նվիրվածությամբ ու պայքարով է հնարավոր փոխել Հեյդարի տղու և իր տերերի ցանկությունները։
Արա Պողոսյան
0Comments