«Տաքսի մայրիկ» դառնալ պետք չէ․ Ֆրանսիացի մայրիկների 10 զարմանալի կանոն

Մանրամասներ
մայր ու աղջիկ

1. Իդեալական մայր գոյություն չունի

Աշխատող մայրը միշտ բաժանվում է տան եւ ընտանիքի միջեւ։ Նա փորձում է ամեն բան իդեալական անել։ Իսկ ֆրանսուհիները սիրելի արտահայտություն ունեն. «Իդեալական մայր գոյություն չունի»։ Մի՛ փորձեք իդեալական լինել։ Նրանք փորձում են երեխաների մոտ դաստիարակել ուշադրության կենտրոնացում, շփվելու կարողություն եւ ինքնավերահսկում։ Այնինչ մյուս մայրերը երեխաներին ստիպում են սովորել թվեր եւ կարդալ։ Շատ կարեւոր է դնել հիմք, որը նրանց հաջողություն կբերի հետագայում։

2. Դուք սեփական եկամտի աղբյուրը պիտի ունենաք

Ֆրանսիացի մայրիկները համոզված են, որ ցանկացած կին պետք է եկամտի սեփական աղբյուրն ունենա։ Անգամ եթե դուք հարուստ ամուսին ունեք, բացառված չէ, որ մի օր այդ ամենը կփլուզվի։ Այդ մոտեցումը շատ պրագմատիկ է, քանի որ երբեք չգիտես, թե ինչի կլինի վաղը։

3. Չի կարելի ամբողջ կյանքը երեխային նվիրել

Ծնողը միշտ հոգ կտանի երեխայի  համար։ Բայց երբեմն պետք է ժամանակ հատկացնել նաեւ սեփական անձի համար։ Դա կարող է լինել եւ աշխատանքը, բայց պարտադիր չէ։ Ինչ-որ զբաղմունք գտեք։ Ֆրանսուհիները վստահ են, որ եթե մայրն ամբողջ օրը պտտվում է երեխայի շուրջ, դա վատ է հենց նրա համար։

4. Երբեմն-երբեմն երեխայից հեռու մնացեք, որպեսզի լավ մայր լինեք

Եթե երեխան անընդհատ զգում է ձեր ներկայությունը, նա կարող է հասուն կյանքում ինքնուրույն չլինել։ Դա չի նշանակում, որ դուք երեխաներին պետք է շաբաթներով անտեսեք։ Ուղղակի երեխային պետք չէ խեղդել հոգատարությամբ, թող նա հասցնի կարոտել ձեզ։

5. Մոռացե՛ք մեղքի զգացումը

Ոչ մի իմաստ չկա մեղքի զգացում զգալ երեխայի առաջ այն բանի համար, որ դուք աշխատում եք։ Գլխավորը երեխայի հետ ձեր ազատ ժամանակն անցկացնելն է, նրան լսելը, հետը խաղալը եւ համբերություն սովորեցնելը։

6. «Տաքսի մայրիկ» դառնալ պետք չէ

Սա ուղղակիորեն կապ ունի նախորդի հետ։ Պետք չէ երեխային տարբեր խմբակների ուղարկել ձեր բացակայությունը լրացնելու համար։ Երեխայի համար խմբակ ընտրելիս հասկացեք, թե ինչպես դա կանդրադառնա նրա կյանքի վրա։

7. Ծնողների հարաբերություններում կա մի մաս, որին երեխան չի մասնակցում

Մի՛ մոռացեք, որ ընտանիքի հիմքում ամուսնական զույգն է։ Ուշադրություն հատկացրեք ոչ միայն երեխային, այլ նաեւ ամուսնուն։ Ֆրանսիայում ծնողների ուշադրությունն ամբողջովին երեխային է պատկանում միայն առաջին 3 ամիսներին։ Ֆրանսուհիներից մեկն ասել էր. «Ծնողների ննջարանը տանը սրբազան վայր էր։ Շատ լուրջ պատճառ էր պետք այնտեղ մտնելու համար։ Իմ ծնողների միջեւ ինչ-որ կապ կար, որը երեխաներին գաղտնիք էր թվում»։

8. Ամուսնուց մի՛ պահանջեք, որ նա հավասար մասնակցություն ունենա երեխաների խնամքի գործին

Անգամ եթե դուք լրիվ դրույքով աշխատում եք, մի՛ ստիպեք ամուսնուն ձեզ հետ հավասար զբաղվել տնային գործերով։ Նյարդայնությունից եւ դժգոհությունից բացի, դուք ոչինչ չեք ստանա։

9. Երեկոն մեծերի համար է, իսկ ամսական մեկ հանգստյան օրը՝ ձեր մեղրամիսը

Ֆրանսիայում ծնողներն ամիսը մեկ անգամ մի օրը նվիրում են միայն իրենց։ Դա կարող է լինել ընթրիք, կինո, թատրոն։ Աշխատանքն ու երեխաները դրան չեն մասնակցում։ Ծնողներն իրենք են հանգստանում ծնողական պարտականություններից եւ դրա համար մեղքի զգացում չեն ունենում։

10.  Շեֆը դուք եք

Պամելան գրում է. «Դա ֆրանսիական դաստիարակության ամենադժվար կանոնն է։ Գիտակցել, որ որոշումները կայացնում եմ ես։ Ես եմ շեֆը, բռնապետ չեմ, բայց շեֆ եմ։ Ես երեխաներին ազատություն եմ տալիս այնտեղ, որտեղ դա հնարավոր է, հաշվի եմ առնում նրանց ցանկությունները, բայց որոշումները կայացնում եմ ես։ Ընտանեկան բուրգի գագաթը ես եմ։ Ո՛չ ծնողներս, ո՛չ ուսուցիչները, ո՛չ դայակը եւ ո՛չ էլ երեխաները»։