Ռուսաստանը կործանիչներ է օդ հանել Բարենցի ծովում ամերիկյան ռմբակոծիչների հայտնվելու պատճառով

Մանրամասներ
ՌԴ ՊՆ

Ռուսաստանի օդային տարածության հսկողության միջոցները Բարենցի ծովի ջրային տարածքի վրա Ռուսաստանի Դաշնության պետական ​​սահմանին մոտեցող օդային թիրախների խումբ են հայտնաբերել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Օդային թիրախը ճանաչելու և Ռուսաստանի Դաշնության պետական ​​սահմանի խախտումը կանխելու համար օդ են բարձրացվել հակաօդային պաշտպանության հերթապահ զորքերի ՄիԳ-29 և ՄիԳ-31 կործանիչներ։

Ռուսաստանյան կործանիչների անձնակազմերի վկայությամբ դրանք ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-52N ռազմավարական ռմբակոծիչներ են  եղել»,- ասվում է ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդման մեջ։

Ինչպես նշել է ՌԴ ՊՆ-ն, ռուսաստանյան կործանիչների մոտենալուն պես ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչները Ռուսաստանի պետական ​​սահմանից շրջադարձ են կատարել։

«Ռուսաստանյան ինքնաթիռները բարեհաջող վերադարձել են իրենց օդանավակայաններ, Ռուսաստանի Դաշնության պետական ​​սահմանի խախտումը կանխվել է»,- ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդման մեջ։