Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Սյունիքում 7 հոգանոց ընտանիքի բոլոր անդամները թունավորումով տեղափոխվել են բժշկական կենտրոններ, 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։․ 4-ամյա աղջիկը բուժկենտրոն է ընդունվել ընդունվել «կլինիկական մահ» ախտորոշմամբ։
Ողբերգական դեպքի մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին մանրամասներ է հայտնել ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը
«Դեպքը երեկ է տեղի ունեցել, 7 հոգանոց ընտանիք է` 5 երեխա, հայրը և մայրը։ Նրանցից մեկը` 4-ամյա փոքրիկը, արդեն «կլինիկական մահ» ախտորոշմամբ է հիվանդանոց ընդունվել, 9-ամյա երեխան ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևան` սկզբում «Սբ. Աստվածամայր» ԲԿ, ապա «Մուրացան» համալսարանական հիվանդանոց։ Վերջինիս առողջական վիճակում արդեն դրական դինամիկա կա։ Մյուս երեխաները շարունակում են բուժում ստանալ «Գորիս» ԲԿ–ում։ Հայրն արդեն դուրս է գրվել, մայրն էլ վաղը դուրս կգրվի»,– նշել է Ծատրյանը։
Նախնական տվյալներով` սննդային թունավորում է եղել, սննդի մնացորդներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության։
0Comments