Շուրջ 3 տոննա թմրանյութ է առգրավվել. այս անգամ ևս՝ բանաններում թաքցված

Մանրամասներ
բանան

Թմրանյութի բեռը առգրավվել է հուլիսի 1-ին Էլ Օրո նահանգի նավահանգստում իրականացված գործողության ընթացքում։

«Կատարվել է Ռուսաստան արտահանման համար նախատեսված բանանով կոնտեյների ընդհանուր զննում։ Բեռի մեջ հայտնաբերվել է 3190 բրիկետ, որի մեջ եղել է սպիտակավուն նյութ՝ կոկաինի հիդրոքլորիդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Թմրամիջոցների ընդհանուր քաշը կազմել է 3,1 տոննա, դրա արժեքը սև շուկայում գնահատվում է 6,3 մլն դոլար։ Նշվում է, որ նշանակման վայր հասնելուն պես արժեքը կարող էր աճել մինչև 254 միլիոն դոլար։

Հիշեցնենք, որ նախորդ տարի Իտալիայի տարածքում առգրավվել էր շուրջ 3 տ կոկաին, որն Էկվադորից առաքվում էր Հայաստան։