ՆԱՏՕ-ն չի պատրաստվում ընդլայնվել դեպի Ասիա. Ստոլտենբերգ

Մանրամասներ
Ենս Ստոլտենբերգ

Հյուսիսատլանտյան դաշինքը կմնա տարածաշրջանային և չի պատրաստվում ընդլայնվել դեպի Ասիա, բայց պետք է արձագանքի այդ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունը:

«Այն, ինչ տեղի է ունենում Ասիայում, նշանակություն ունի Եվրոպայում և հակառակը: Մենք պետք է հասկանանք, որ դա դեպի Ասիա ՆԱՏՕ -ի շարժման մասին չէ, այլ այն մասին, որ Չինաստանը մոտենում է մեր դռներին», – հայտարարել է գլխավոր քարտուղարը: