Արզնիի գազալցակայանի պայթյունից կան տուժածներ. ՆԳՆ

Մանրամասներ
պայթյուն

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հատնում է՝ ըստ նախնական տեղեկությունների՝ կան տուժածներ:

Պայթյունի վայրում այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում: Դեպքի վայրում է ՆԳՆ փրկարար ծառայության 12 մարտական հաշվարկ, նշված վայր են մեկնում այլ մարտական հաշվարկներ ևս:

Տեղում աշխատանքները համակարգում է ՆԳն ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանը:

Պարբերաբար կտրվի տեղեկատվություն: