Հնդիկ աշխատանքային միգրանտներին վարձելու համար կօգտվեն տվյալների խոշոր բազայից․ Մկրտչյան

Մանրամասներ
հնդիկ

Հայաստանի իշխանությունները ցանկանում են համագործակցություն հաստատել Skill India սերտիֆիկացված աշխատողների պետական բազայի հետ, որպեսզի կարգավորեն Հնդկաստանից աշխատանքային միգրանտների հրավերը: Այս մասին 2023-ի պետական բյուջեի կատարման հաշվետվության լսումների ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Այդ բազայով Հնդկաստանն արտերկիր է ուղարկում տարեկան մոտ 60 մլն աշխատանքային միգրանտ։ Նախարարի խոսքով՝ այստեղ երկրի կառավարությունը քաղաքացիների մասնագիտական հմտությունների մասին տվյալներ է մտցնում։

Նա հավելել է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները բազմիցս հանդիպել են և՛ Հնդկաստանի դեսպանի, և՛ Հնդկաստանի պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:

Պատրաստվում է համաձայնագիր, որի համաձայն բիզնեսը կկարողանա այդ տվյալների բազայից ընտրել աշխատակիցներին և նրանց հրավեր ուղարկել, իսկ այդ քաղաքացիների մասին տվյալները, մինչ նրանց Հայաստան ժամանելը, կստուգեն նաև պետական անվտանգության մարմինները:

«Հարցը ոչ միայն դա է, այլև հենց աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը։ Չէ որ մի բան է, եթե նրանք գալիս են աշխատանքային պայմանագրով, և մեկ այլ բան, որ առանց դրա են գալիս և ոչ մի տեղ չեն գրանցում որպես վարձու աշխատողներ»,- հավելել է նախարարը։