Ուկրաինայի զինված ուժերը խոցել են ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ. Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քաղաքացիներին ուղղված երեկոյան ուղերձում։ Նրա խոսքով՝ ինքնաթիռը խոցվել է Դոնեցկի շրջանի օդային տարածքում։
Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ սա 349-րդ ռուսական ինքնաթիռն է, որը խոցվել է ռուս-ուկրաինական պատերազմի ակտիվ փուլի սկզբից ի վեր, որը սկսվել է 2022 թվականի փետրվարին։
Վերջին անգամ Կիևը հայտնել էր ռուսական ռազմական ինքնաթիռի կործանման մասին անցյալ ամսվա կեսերին, այն ժամանակ խոսքը Տու-22Մ3 ռմբակոծիչի մասին էր:
Ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել գրոհային ինքնաթիռի խոցումը։
0Comments